Ի՞նչ Է POC կապը
Տերմինաբանություն․
PTT հապավումը բացվում է որպես “Push To Talk”, որը նշանակում է “Սեղմիր և խասիր” և օգտագործվում է ռադիոկապի սարքավորումների հաղորդման կոճակի համար։
POC նշանակում է (PTT Over Cellular) , սեղմիր և խոսիր բջջային կապի միջոցով։
Այսօր լայն տարածում է ստանում POC համակարգը։
Ի՞նչպես Է աշխատում համակարգը
POC բաժանորդային սարքավորումները կարող են լինել դյուրակիր և մեքենային ռադիոկայանի տեսքով, ինչպես նաև պլանշետի կամ սմարթ հեռախոսի վրա տեղադրված հավելվածի տեսքով։
Բաժանորդները 3G/4G/LTE կամ Wi-Fi ցանցի միջոցով կապ են հաստատում միմիանց հետ։
POC համակարգը չի պահանջում մեծ ներդրումներ ռադիո ենթակառուցվածքների մեջ և հնարավորություն է տալիս կապի մեջ լինել այնտեղ, որտեղ կա 3G/4G ծածկույթ կամ Wi-Fi հասանելիություն։
Այլևս հեռավորությունը խնդիր չէ
Ստորև ցուցադրված է POC համակարգի կապի սխեման՝

Ի՞նչ հնարավորություններ է տալիս POC համակարգը
- Խմբային կանչ
- Անհատական կանչ
- SOS կանչ
- Տեքստի և Media տվյալների փոխանցում
- GPS հետևում
- Կանչերի ձայնագրում և նվագարկում
- Հեռահար ղեկավարում
- Կապի հաստատման ժանամակը մինչև 1վ
- Եղանակադիմացկուն և MIL-STD ստանդարտներին համապատասխան ռադիոսարքավորումներ
- շարունակելի․․․
Ի՞նչ առավելություններ եք ստանում
- Գործառնական ռադիոկապ ամբողջ Հայաստանի տարածքով և ոչ միայն
- Գնում եք միայն POC ռադիոկայան կամ արտոնագիր Սմարթ հեռախոսի համար և չեք կատարում թանկարժեք ներդրում կապի համակարգ ձեռք բերելու համար
- Ամսեկան վճարումով ստանում եք բազմաֆունկցունալ կապի համակարգ
- Չկա ենթակառուցվածքի սպասարկման ծախս
- Հնարավորություն եք ստանում միացնել առկա Hytera ռադիոկապի համակարգը POC համակարգին և IP հեռախոսակայանին
- շարունակելի․․․